1222 դիտում
10:00 18-07-2019
Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո ահազանգեր են ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին
Իջևանում երեկ՝ հուլիսի 17-ին, ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր։
Ահազանգերից 4-ն այն մասին են, որ մարդիկ ընտանիքների, այդ թվում՝ մանկահասակ երեխաների հետ իրենց մեքենաներով կանգնած են ճանապարհին և չեն կարողանում հասնել իրենց անհրաժեշտ վայրերը՝ տեղաշարժի հնարավորություն չունենալու պատճառով։ Այդ ահազանգերից 2-ով նշվել է, որ երեխաներն անհանգիստ վիճակում են։ 1 ահազանգով ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ բախման հետևանքով ոստիկանության ծառայողներ ու ճանապարհը փակած քաղաքացիներ են բուժօգնության համար տեղափոխվել հիվանդանոց։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է ոստիկանության հետ։
Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ՝ աշխատակազմն այս պահին շարունակում է իր իրավասության շրջանակում ձեռնարկել իրավիճակի հետ կապված անհրաժեշտ քայլեր։
[b]ՄԻՊ[/b]
Նմանատիպ նյութեր
1086 դիտում
11:54 06-05-2020
2 անգամից ավելի աճել է Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված զանգերի թիվը 2019 թվականին
Այս բաժնից
901 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ