Մեքսիկայում ոստիկանության հետ բախումներից հետո առնվազն 30 ուսանող է անհետացել
Միջադեպը տեղի է ունեցել Մեքսիկայի Հերրերո նահանգում, հաղորդում է մեքսիկական Telesur հեռուստաալիքը:
Տեղեկությունների համաձայն՝ բախումները տեղի են ունեցել նախօրեին, Չիլպանսինգո և Տիստլա քաղաքները կապող ավտոմայրուղու վրա, երբ ավտոբուսները Այոտսինապիից ուսանողների էին տեղափոխում: Ուսանողները բեզնինով ցիստեռներով պատրաստվում էին մասնակցել բողոքի ակցիաներին, սակայն բախվել են ոստիկանության հետ, որի ժամանակ առնվազն 20 ուսանող վիրավորվել է, ևս 10-ը՝ ձերբակալվել:
Ուսանողները նույն ուսումնական հաստատության ուսանողներից էին, որի 43-ի ուսանողներին 2014 թվականին առևանգել և սպանել էին: