3025 դիտում
19:36 13-03-2014
Շնորհակալության փոխարեն ապրես ասում է ողորմելին
Շնորհն ու ողորմությունն իրարից տարբեր երևույթներ են: Շնորհը մեծ նվերն է: Նվերի մեծությունը կապ չունի նրա ֆիզիկական չափերի կամ գնի հետ: Այն կարող է չափերով փոքր լինել, մի քանի դրամ արժենալ, կամ պիտանի լինել ընդամենը մեկ ակնթարթ, սակայն շնորհողի և շնորհը ստացողի համար համարվել շատ մեծ նվեր՝ շնորհ:
Ողորմությունը տալիս են անաշխատունակին, խնամքի, հոգատարության տակ մնացածին, հաշմանդամին, անտունին, աղքատին, ովքեր տարիքի, առողջության, պատահարի, դժբախտության պատճառով հայտնվել են ողորմելի վիճակում: Ողորմելի վիճակում են նաև փոքր երեխաները, ծերերը, հիվանդները, հոգնածները, հուսահատվածները: Որորմելիին տրվող առարկան, գումարը, ինչպես նաև նրա նկատմամբ հոգատարությունը համարվում է ողորմություն:
Ողորմելին գիտի որ ինքը ողորմելի է: Նրա նկատմամբ հոգ տանող ողորմածը նույնպես գիտի, որ իր հոգատարության հույսին մնացածը, իր ձեռքին նայողը ողորմելի է: Ողորմելին գիտի, ինքն արժանի է ողորմության, որովհետև ծեր է, հաշմանդամ, հիվանդ, աղքատ: Իսկ ողորմածը խղճից, մարդկային, անձնական զգացմունքից կամ որդու, ծնողի, քաղաքացու, զինվորականի բարոյական գիտակցումից ելնելով պարտավոր է հոգ տանել, կերակրել, պաշտպանել, դրամ տալ ողորմելիին:
Շնորհ տվողն ազատ մարդ է և կարող է շնորհ տալ կամ չտալ: Շնորհի հասցեատերը նունպես ազատ մարդ է և կարող է շնորհը վերցնել կամ հրաժարվել: Ազատ մարդն ազատ է իր որոշումներում, ինքն է տնօրինում իր կյանքն ու լուծում իր խնդիրները:
Ազատությունը ամենաթանկ բանն է աշխարհում: Ազատ մարդն նա ուրիշներից նվեր, շնորհ ստանալու ակնկալիք չունի: Շնորհ ստացողը չի մտածում, որ իրեն պարտավոր են շնորհ, նվեր տալ: Շնորհ տվողն էլ ազատ մարդուն հոգ տանելու պարտավորություն չունի: Ազատ մարդը ազատ մարդուն կարող է միայն նվեր, շնորհ տալ:
Երբ ողորմելիին ինչ-որ բան են տալիս՝ կերակուր, դրամ, կամ օգնում են, պաշտպանում, ապա ողորմելին ասում է «ապրես»: Այդ բառով ողորմելին ցանկանում է, որ ողորմածը երկար կյանք ունենա, որպեսզի կարողանա այսուհետ ևս իրեն ու իր նման ողորմելիներին կերակրել, օգնել, պաշտպանել, դրամ տալ, ողորմալ:
Իսկ երբ ազատ մարդուն են մատուցում կերակուր, դրամ, օգնում են, պաշտպանում, ապա ազատ մարդն ասում է «շնորհակալություն»: Այդ բառով նա իրեն մատուցվող կերակուրը, դրամը համարում է շնորհ, բայց ոչ երբեք ողորմություն: Այդ բառն ժխտականով ասում է այն դեպքում, երբ չի ընդունում նվերը կամ շնորհը, դարձյալ շեշտելու համար, որ ինքն ազատ մարդ է, ողորմելի չէ:
Այնպես որ «շնորհակալություն» և «ապրես» բառերն ունեն շատ լուրջ նշանակություն: Եթե հասարակության ինչ-որ մասն իրեն մատուցվող ապրանքի, ծառայության, դրամի դիմաց ասում են «ապրես», նշանակում է, որ հասարակության այդ մասը ողորմելի են կամ իրենց ողորմելիի տեղ են դնում: Իսկ «շնորհակալություն» ասում են ազատ մարդիկ, որպեսզի դիմացինը չմտածի, որ իրենք ողորմության կարոտ են:
[b]
ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱ[/b]Ն
Նմանատիպ նյութեր
10956 դիտում
11:24 01-05-2017
Շնորհակալության փոխարեն դժգոհություն. «Վեոլիա Ջուր» ընկերության պարզաբանումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2395 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
805 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ