10959 դիտում
11:24 01-05-2017
Շնորհակալության փոխարեն դժգոհություն. «Վեոլիա Ջուր» ընկերության պարզաբանումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 30-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/30/1065710/]նյութ [/url]էր հրապարակել այն մասին, որ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 8-րդ փողոցի 1ա տանը խմելու ջրի խողովակը վնասված է, իսկ նշված հասցեի բնակիչները բողոքում են, թե «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատասխանատվությամբ չի մոտենում խնդրին, որպեսզի խոտանը վերացնի։
Նյութին արձագանքել է «Վեոլիա Ջուր»-ը և պարզաբանել, որ իրենք շատ արագ արձագանքել են նշված հասցեի բնակչի բողոքին, մասնագետ են ուղարկել վթարի վայր: Տեղում պարզվել է, որ վթարված խողովակի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում, քանի որ այն բնակչի սեփականությունն է: Սակայն, հաշվի առնելով տան սեփականատիրոջ տարիքը և սոցիալական վիճակը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը որոշել է օգնել տանտիրոջը և վերանորոգել վնասված խողովակը: Այս պահի դրությամբ խողովակը վերանորոգված է: Ընկերությունը, սակայն, տարակուսում է, թե ինչու բնակիչը շնորհակալություն հայտնելու փոխարեն որոշել է դժգոհել։
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված վայրից հայտնել էր, որ արդեն 5 օր էր՝ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 8-րդ փողոցի 1ա տան հարևանությամբ խմելու ջրի ջրախողովակը վնասված է և ջուրը «բռնել է իր ճամփեն»: Բնակիչները բարձրաձայնել էին՝ ասելով. «Առաջին օրվանից վթարված ջրախողովակի մասին տեղեկացրել ենք «Վիոլա Ջուր» ընկերությանը, որեղից մասնագետներ են եկել, նայել են ու այդքանով իրենց գործն համարելով ավարտված՝ հեռացել են»։
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2728 դիտում
11:00 30-05-2018
«Վեոլիա Ջուր» ընկերության պարզաբանումը՝ անձրևաջրերի կուտակումների առնչությամբ