211652_close_icon
views-count17632 դիտում article-date 11:34 03-06-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. պարեկների, փրկարարների ու բժիշկների կողմից օգնություն ստացած Mercedes-ի վարորդը շնորհակալության փոխարեն բողոքում է, իսկ հետո Mercedes-ով հարվածում է Niissan-ին ու ավտոմեքենան թողնելով՝ հեռանում դեպքի վայրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Մանանդյան փողոցում նկատում են Mercedes մակնիշի ավտոմեքենա, ապա ստուգման նպատակով կանգնեցնում են այն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը շարունակում է վարել այն և հասնելով Մանանդյան փողոցի 16 շենքի մոտ՝ կայանում է մեքենան։

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Հայկ Գևորգյանը, Ստեփան Եղոյանը, մոտենալով ավտոմեքենային, սպասում են, որպեսզի վարորդը դուրս գա, սակայն՝ անարդյունք։ 

Պարեկները մի քանի անգամ ծեծում են ավտոմեենայի ապակին, սակայն ներսից վարորդը ոչ մի արձագանք չի տալիս։ Իրավիճակի մասին տեղեկությունը փոխանցում են 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանին, և վերջինս, ժամանելով դեպքի վայր, տեղեկությունը փոխանցում է պարեկային ծառայության գունդ։ 

Որոշ ժամանակ պարեկները դարձյալ շարունակում են ծեծել ավտոմեքենայի ապակին, ու տեսնելով, որ վարորդը չի արձագանքում, ահազանգում են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ժամանում են թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատից և թիվ 16 փրկարարական ջոկատից։ 

Ահազանգով օպերատիվորեն ժամանում են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ 

Փրկարարները նույնպես մի քանի անգամ ծեծում են ավտոմեքենայի ապակին և տեսնելով, որ վարորդը դարձյալ չի արձագանքում, ավտոմեքենայի ձախ հատվածի հետևի ապակին կոտրելու միջոցով բացում են մեքենայի դուռը, և տեղում շտապօգնության բժիշկը անուշադրի սպիրտով կարողանում է վարորդին ուշքի բերել, ով, դուրս գալով մեքենայից, չգիտես ինչու, իրեն օգնության ձեռք մեկնած բժիշկներին, փրկարարներին ու պարեկներին բողոքում է, թե «էս ի՞նչ եք արել», ապա թողնելով ավտոմեքենան դեպքի վայրում, հեռանում է։ 

Երբ փրկարարները, բժիշկներն ու պարեկները իրենց աշխատանքն ավարտում են և հեռանում, վարորդը մոտենում է մեքենային և մեծ արագությամբ մեքենայով հեռանում է։ Կարճ ժամանակ անց Մանանդյան փողոցին հարակից փողոցում նա բախվում է Nissan մակնիշի ավտոմեքենայի ու իր վնասված ավտոմեքենան, այս անգամ թողնելով այդ վայրում, հեռանում է։ 

Այդ դեպքով ժամանում են պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Հովհաննես Դավթյանն ու Նորիկ Այվազյանը և տևական ժամանակ սպասում են, որ վարորդը կմոտենա, սակայն, տեսնելով, որ նա չկա, ավտոմեքենան ավտոքարշակի միջոցով տեղափոխում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը Երևանի բնակիչ Սարիբեկ Ս-ն է։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր