211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Էջմիածնի հրապարակում «ՎԱԶ 2107»-ից սկսված գազի արտահոսքը դադարեցվել է պարեկների և փրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4489 դիտում article-date 21:55 13-08-2025
Այսօր՝ օգտոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվե, որ Էջմիածին քաղաքի հրապարակում ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են
Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները փակել են Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Հայկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնի փականը և հոսանքազրկել այն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի և վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գագիկ Տերտերյանը և Շուշանիկ Հակոբյանը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ եթե պարեկները, ապա ժամանած հրշեջ փրկարարները օպերատիվ չգործեին, ապա հնարավոր է, որ գազի արտահոսքից ավտոմեքենայում հրդեհ բռնկվեր։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր