Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հավակնություններ ունի ստանալու «Փչան Թոդորոս» տիտղոսը, իսկ մանկապարտեզի տարածքում գարշահոտ վիճակը պահպանվում է․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Մեկ ամիս առաջ SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի դեռևս շահագործման չհանձնված մանկապարտեզի տարածքում տիրող հակասանիտարական, գարշահոտ վիճակից։
Գյուրջյան փողոցում գործող այդ մանկապարտեզի բակում տեղադրված դիտահորից կեղտաջրերը դուրս էին գալիս ու հասնում մինչև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծննդատուն, Գյուրջյան փողոցին հարակից սննդի և տարբեր տեսակի սպասարկման սրահների մոտով։
Հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանն ու «Վեոլիա ջուրը» մասամբ հարցը լուծեցին՝ խոստանալով, որ 10 օր բավական է, որպեսզի տենդերը շահած ընկերությունը սկսի աշխատանքներ իրականացնել։
Այսօր՝ օգոստոսի 13-ին, մեկ ամիս անց, նշված հատվածում նույն գարշահոտ հակասանիտարական վիճակն է։
Վարչական շրջանի ղեկավարը շաբաթներ առաջ ֆոտոլրագրողի հետ զրույցում հավաստիացրել էր, թե ինքը հանդիպել է բնակիչներին և խոստացել, որ օրերի հարց է խնդիրը կարգավորելու և գարշահոտ վիճակը վերացնելու գործը։
Սակայն մեկ ամսից ավելի է արդեն, վարչական շրջանի ղեկավարի խոստումները իրականություն չդարձան։
Բնակիչներն էլ այսօր իրենց արդարացի զայրույթն էին ուղղում Երևանի քաղաքապետարանին, «Վեոլիա ջուր»-ին և Նոր Նորքի թաղապետարանին՝ ասելով․ «Ձեր քայլը նման է ամենայն հայոց բանաստեղծ մեծն Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործության այն դրվագին, երբ կատուն շանը ասում էր՝ ուրբաթ օրը համեցեք, տար։ Ու քանի ուրբաթ անցավ։
Թաղապետի խոստումն էլ շուն ու կատվի փափախը դարձավ»։
Մանկապարտեզի մոտ հավաքված բնակիչները ասում էին՝ «Սկզբից հավատացինք, որ թաղապետը մի բան կանի, բայց էս Մասիվի վրա հեղափոխությունից հետո թաղապետ չի գալիս, ամեն մեկը հայտնվում է ինչ-որ խելակորույս պատմությունների մեջ ու հրաժարական տալիս։
Իսկ ներկայիս թաղապետ Մ․ Սևոյանը հավակնում է ստանալ հայտնի «Պահանաջվում է ստախոս» կատագերգության միջի գտնվող «փչան Թոդորոսի» տիտղոսին»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ այն, որ «Վեոլիա ջուրը» իր գործունեության տարիներին բացասական համբավ է ձեռք բերել բնակիչների շրջանում, գաղտնիք չէ, ու հիմա շատերը հորդորում են Կառավարությանը, որպեսզի աշխատանքներ ձեռնարկեն՝ «Վեոլիա ջուրը» նույնպես պետականացնելու ուղղությամբ, քանի որ եթե արդեն պետությունը պատասխանատու լինի, ուրեմն վստահ են՝ իրենք՝ որպես սպառողներ, չեն խաբվի և կստանան որակյալ սպասարկում:
Հուլիսի 7-ին, SHAMSHYAN.com ահազանգած, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի մեծ թվով բնակիչներ իրենց զայրույթն էին հայտնում, որ թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, թե «Վեոլիա ջուրը» 2 տարուց ավելի է՝ մի ամբողջ թաղամաս վերածել են հակասանիտարական, խոլերիայի վտանգ ներկայացնող տարածքի:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Ապրում ենք 21-րդ դարում, բայց երանի ենք տալիս քարե դարին, անգամ քարե դարում նման հակասանիտարական, զզվելի վիճակ երևի չի եղել:
Ով է տեսել՝ երկու տարուց ավելի մի ամբողջ Երևանի քաղաքապետարան, Նոր Նորքի թաղապետարան, «Վեոլիա ջուր», ովքեր էնքան շատ գումարներ ունեն իրենց բյուջեում, որ իրենց պարգևավճարներ են շռայլում, բայց հազարավոր բնակիչների չեն փորձում օգնության ձեռք մեկնել, էլ չենք ասում, որ էդ պարգևավճարները որ ստանում եք, մեր՝ հարկատուներիս հաշվին են այդ գումարները գոյանում, բա հիմա մի քիչ մարդ եղեք ու էս կեղտը վերացրեք, իսկ դա շաբաթների հարց է, մի քանի շաբաթ եթե սրտացավ մոտեցում ցուցաբերեք, էս խնդիրը վերջնականապես կլուծվի:
Ասում եք՝ մանկապարտեզ ենք կառուցում, որ բացենք, բայց էդ մանկապարտեզի զրուցարանների մոտ տեղադրված դիտահորից 2 տարուց ավելի է՝ անընդհատ կեղտաջուրը դուրս է գալիս, հոսում բակերով, բազմաբնակարանային շենքերի մոտով, «Սուրբ Գրիոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի, ծննդատան, Գյուրջյան փողոցին հարակից սննդի և տարբեր տեսակի սպասարկման սրահների մոտով, պատկերացնում եք՝ մարդկանց ինչ տեղաշարժ է ամեն օր լինում ու 2 տարի է՝ բոլորս էս գարշահոտն ենք շնչում:
Թասիբ ունեցեք, «Վեոլիա ջրին» խիստ ձևով պարտավորեցրեք, որ իր վրա վերցրած պարտավորությունները կանոնավոր ու որակով կատարի, թե չէ «Վեոլիա ջուր» ընկերությունում նստած չինովնիկները ոնց որ մեր երակներից արյուն քաշեն, էլ չեն էլ բարեհաճում հեռախոսազանգերին պատասխանեն, առաջ եթե գոնե «Ալո, բլո» էին ասում, հիմա չեն էլ պատասխանում զանգերին:
Մենք ուզում ենք հավատալ, որ Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, խիստ ու կտրուկ միջոցների կդիմի՝ ընդդեմ «Վեոլիա ջրի», որպեսզի էս բարձիթողի վիճակին վերջ դրվի:
Հիմա արդեն Երևանի քաղաքապետարանի թասիբի հարցն էր. եթե օրերի ընթացքում չպարտավորեցրեց «Վեոլիա ջրին»՝ հիմնովին վերանորոգի, դարն ապրած խողովակները փոխարինի նորերով, ուրեմն քաղաքապետարանը նույնպես խրախուսում է «Վեոլիա ջրի» փնթի աշխատանքը, իսկ առաջիկայում էլ, հարգելի՛ ՀՀ կառավարություն, Երևանի քաղաքապետարան, հիշեք՝ ընտրություններն են մոտենում, էդ ժամանակ գալու եք տուն առ տուն մեզ համոզեք, որ ձեզ քվե տանք, իսկ կտանք, թե ոչ՝ դա կախված է նաև այս «բարդակ», հազար ու մի առողջական խնդիրներ առացացնող վիճակից:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի