18500 դիտում
19:04 02-08-2015
Քաղաքացիներն ու հրշեջները Ձորաղբյուրում սեփական տունը փրկել են հրդեհի ճիրաններից, իսկ տան տերը շնորհակալության փոխարեն հոխորտում էր նրանց վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 2-ին հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուրի ամառանոցներում տուն է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով:
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այրվել է Հասմիկ Խալաթյանին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարերը (30 ք.մ):
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիներն են իրենց ուժերով պայքարել կրակի դեմ և նրանց շնորհիվ է, որ տունը մոխրակույտի չի վերածվել:
ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները ասում էին, չգիտես ինչու տան սեփականատերերը ժամանելով գյուղ շնորհակալության փոխարեն մի բան էլ մունաթ-զունաթ են եկել քաղաքացիների և հրշեջների վրա ասելով, թե «Ձեզ ով էր խնդրում իմ տան կրակը հանգցնեիք», լրիվ անհասկանալի վերաբերմունք տան տերերի կողմից, ու հիրավի էստեղ պետք է ասել, «դե եկ ու մի խենթացիր Վարդապետ»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+