ԼՂ հարցով հանդիպումներն օգտակար եղան. Ջեյմս Ուորլիք
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հանդիպումներն օգտակար էին: Մենք անհամբերությամբ ենք սպասում Մինսկի խմբի բոլոր անդամների հետ աշխատելուն: Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրառել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ ՄԽ համանախագահները Մինսկում ԼՂ հարցով հանդիպումներ են անցկացնելու: