Անհամբերությամբ սպասում եմ Մոսկվայում Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպմանը. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ուրախ է խորհրդակցելու Մինսկի խմբի դեսպանների հետ, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահող Շվեյցարիայի հետ Արցախի հիմնախնդիրը համակարգելու առնչությամբ:
«Ուրախ եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի դեսպանների հետ խորհդակցելու և ԵԱՀԿ նախագահող երկրի՝ Շվեյցարիայի հետ Լեռնային Ղարաբաղի հարցը համակարգելու առնչությամբ»,-գրել է Ուորլիքը և հավելել, որ անհամբերությամբ է սպասում Մոսկվայում կայանալիք բանակցություններին:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը: Վերջին անգամ Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպել են Հաագայում՝ այնտեղ ընթացած Միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթաժողովի շրջանակում: