1479 դիտում
09:16 13-03-2014
Հայաստանում նվազել է մանրածախ առևտրի շրջանառությունը․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանում այս տարվա հունվարին տեղի է ունեցել 124մլրդ դրամի առևտրաշրջանառություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 4.6 տոկոսով:
ԱՎԾ-ն նաև պարզաբանել է, որ այս տվյալները ներկայացված են ընթացիկ գներով: Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 2013թ. ընթացքում տեղի է ունեցել 5.8 տոկոս գնաճ, նշանակում է՝ իրականում ՀՀ ապրանքաշրջանառությունը նվազել է: Ավելին՝ նույն տրամաբանությամբ խնդրին մոտենալու դեպքում պարզվում է, որ բավականին նվազել է մանրածախ առևտրի շրջանառությունը:
Ըստ ԱՎԾ հրապարակման՝ 2013թ. հունվարի համեմատ այս տարվա առաջին ամսում մանրածախ առևտրի շրջանառության ծավալները նույնն են. 0.3 տոկոսով է ավելացել: Իսկ գնաճի գործոնը հաշվի առնելով ստացվում է, որ իրականում այն 5.5 տոկոսով նվազել է: Այս ցուցանիշը տեղի է ունեցել ՀՀ բնակչության թվի և գնողականության նվազման հետևանքով»:
Նմանատիպ նյութեր
1343 դիտում
08:21 26-01-2016
ՀՀ առևտրի շրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 1 միլիարդ դոլարով. «Ժողովուրդ»
2230 դիտում
09:10 23-04-2014
Մեկ տարվա ընթացքում մանրածախ առևտրի ոլորտում փակվել են շուրջ 1500 գերփոքր առևտրի օբյեկտներ․ ՉԻ
1713 դիտում
09:38 05-08-2016
Երկու տարվա ընթացքում մանրածախ առևտրի ծավալները նվազել են ավելի քան 10 տոկոսով. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
697 դիտում
19:52 27-12-2024
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը
742 դիտում
19:40 27-12-2024
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ
736 դիտում
19:33 27-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը