Երկու տարվա ընթացքում մանրածախ առևտրի ծավալները նվազել են ավելի քան 10 տոկոսով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մանրածախ առևտրի ծավալները Հայաստանում շարունակում են նվազել: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մանրածախ առևտրի ծավալները նվազել են 4,3 տոկոսով: Մանրածախ առևտրի ծավալների նվազումն արձանագրվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ:
2015 թվականի առաջին կիսամյակում էլ 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը 6,7 տոկոս էր: Փաստորեն երկու տարվա ընթացքում մանրածախ առևտրի ծավալները նվազել են ավելի քան 10 տոկոսով: Սա ՀՀ բնակչության աղքատացման ուղղակի ապացույցն է: Ընդ որում, առևտրի ծավալների նվազումը արձանագրվում է այդ նույն ժամանակահատվածում գրանցված տնտեսական աճի պայմաններում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]