1373 դիտում
08:21 26-01-2016
ՀՀ առևտրի շրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 1 միլիարդ դոլարով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած տվյալներից պարզվում է, որ անցած տարի ՀՀ առևտրի շրջանառությունը նախորդ՝2014 թվականի համեմատ նվազել է ավելի քան 1 միլիարդ դոլարով։ Այսինքն՝ Հայաստանի սպառողի գնողունակությունը 2015-ին նախորդ տարվա համեմատ նվազել է 1 միլիարդ դոլարի չափով։ Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեն երկուսուկես միլիարդ դոլար էլ չի կազմում։
Ինչևէ, վերը բերված թվերը տնտեսության իրական պատկերն են արտացոլում, բայց միևնույն է՝ դրանց առկայությունը ՀՀ իշխանություններին որևէ կերպ չի կաշկանդում տնտեսական աճ նկարելու գործում։ Մասնավորապես, նույն ԱՎԾ-ի տվյալներով՝2015–ին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014-ի համեմատ աճել է 3,1 տոկոսով։ Միայն պաշտոնական վիճակագիրներին է հայտնի, թե ինչպես է ստւսցվում, որ տնտեսությունն աղքատանում է, ձեռնարկությունները, խանութները և կրպակները մեկը մյուսի ետևից փակվում են, բնակչությունը արտագաղթում է, սակայն տնտեսությունը թվերով աճում է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
3581 դիտում
10:09 21-04-2017
Անցյալ տարվա համեմատ առևտրի շրջանառությունը աճել է 13.7 տոկոսով. ո՞րն է պատճառը. «Հայկական ժամանակ»
1659 դիտում
08:37 27-01-2016
«Զվարթնոց» օդանավակայանի շրջանառությունը 7,5 միլիոն դոլարով նվազել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9139 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան