211652_close_icon
views-count1728 դիտում article-date 01:37 13-03-2014

«Բարսելոնա»-ն և ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում են. տեսանյութ

Հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի ևս երկու մասնակինցների անուններ: «Բավարիա»-ին և «Ատլետիկո»-ին միացան նաև «Բարսելոնա»-ն և ՊՍԺ-ն: 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում կատալոնյան ակումբը «Կամպ Նոու» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին: «Բարսելոնա»-ն երկու խաղերի արդյունքում անգլիական ակումբի նկատմամբ առավելության հասավ ընդհանուր 4:1 հաշվով և նվաճեց 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր: Խաղային օրվա մյուս խաղում ՊՍԺ-ն կրկին հաղթեց Լևերկուզենի «Բայեր»-ին: Ի տարբերություն առաջին խաղի, այս անգամ գրանցվեց ֆուտբոլային հաշիվը: Լորան Բլանի թիմը գերմանական ակումբին հաղթեց 2:1 հաշվով և առանց բարդության դուրս եկավ հաջորդ փուլ: Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին խաղը ավարտվել էր ֆրանսիական ակումբի 4:0 հաշվով հաղթանակով: [b]«Բարսելոնա»[/b] - «Մանչեսթեր Սիթի»`2:1 Գոլ` Մեսսի 67', Ալվեշ 92' – Կոմպանի 89' Հեռացում` Սաբալետա 78' [b]ՊՍԺ[/b] - «Բայեր»`2:1 Գոլեր` Մարիկնյոս 13', Լավեսսի 53' – Սեմ 6' Չիրացրած 11 մետրանոց` Ռոլֆես («Բայեր») 28’ Հեռացում` Էմրե Ջան(«Բայեր») 68'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր