«Բավարիա»-ն և «Ատլետիկո»-ն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում են. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի առաջին ուղեգրերը նվաճեցին «Բավարիա»-ն և Մադրիդի «Ատլետիկո»-ն:
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Բավարիա»-ի և «Արսենալ»-ի պատասխան հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով, սակայն երկու խաղերի արդյունքում մյունխենյան ակումբը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 3:1 հաշվով: Հանդիպման հաշիվը 55-րդ րոպեին բացեց Բաստիան Շվայնշտայգերը, իսկ երկու րոպե անց Լուկաշ Պոդոլսկին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Խաղի վերջին րոպեին տանտերերը նույնիսկ կարող էին հաղթանակ տանել, սակայն Թոմաս Մյուլլերը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:
Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ խոշոր`4:1 հաշվով առավելության հասավ «Միլան»-ի նկատմամբ: Այս թիմերի միջև միլանյան հանդիպումը ավարտվել էր իսպանական ակումբի նվազագույն`1:0 հաշվով հաղթանակով: Արդյունքում «Ատլետիկո»-ն երկու խաղերի արդյունքում իտալական ակումբին հաղթեց 5:1 հաշվով:
«Բավարիա» - «Արսենալ»`1:1
Գոլեր` Շվայնշտայգեր 55’ – Պոդոլսկի 57’
«Ատլետիկո» - «Միլան»`4:1
Գոլեր`Կոստա 3’, 85’, Թուրան 40’, Ռաուլ Գարսիա 71’ – Կակա 27’