ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել «Բավարիա»-ի երկրպագուների դեմ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Բավարիա» - «Արսենալ» (1:1) խաղից հետո ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել «Բավարիա»-ի երկրպագուների դեմ, հայտնում է Telegraph-ը:
Նման որոշման պատճառ է հանդիսացել մյունխենյան ակումբի երկրպագուների կողմից տրիբունայում պարզած պաստառը, որը հասցեագրված է եղել «Արսենալ»-ի համասեռամոլ երկրպագուների`«Gay Gooners» ֆան ակումբի անդամներին:


