ՈւԵՖԱ-ն կարող է պատժել «Բարսելոնային» երկրպագուների պատճառով. տեսանյութ
ՈւԵՖԱ-ն կարող է պատժել «Բարսելոնային»՝ Բեռլինում «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում (3:1) կատալոնացի երկրպագուների վարքագծի պատճառով:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ «Բարսելոնայի» նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 23-ին:
Նշենք, որ ՈւԵՖԱ-ն կատալոնացիների նկատմամբ կարգապահական գործ էր հարուցել կանոնադրության խախտման համար, ըստ որի արգելվում է ֆուտբոլային հանդիպումների ժամանակ քաղաքական և գաղափարական ակցիաներ իրականացնել:
Եզրափակիչ հանդիպման ժամանակ «Բարսելոնայի» երկրպագուները պարզել էին անկախ Կատալոնիայի դրոշները և Իսպանիայից անկախանալու վերաբերյալ երգեր երգել: Սրա համար ակումբը կարող է տուգանվել, ինչպես նաև «Կամպ Նոու» մարզադաշտի տրիբունաների մի հատվածը փակվել: