211652_close_icon
views-count2107 դիտում article-date 11:50 15-09-2023

ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել ՀՖՖ-ի դեմ

Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, մի շարք կետերով կարգապահական գործ է բացել Եվրո-2024-ի որակավորման փուլի Հայաստան-Խորվաթիա խաղի վերաբերյալ:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում ներկայացվել են խախտված կետեր, որոնցում մեղադրվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Դրանք են` ընդհանուր օգտագործման անցուղիների արգելափակում, քաղաքական բնույթի սադրիչ հաղորդագրություն, հրավառություն (ճայթուկներ), հանդիպման մեկնարկի ուշացում, խաղի մեկնարկի ուշացում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պատճառով:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա խաղը կայացել է սեպտեմբերի 11-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղն ավարտվել է 0:1 հաշվով հօգուտ խորվաթների: Հանդիպման ընթացքում դրոնի միջոցով մարզադաշտում ծածանվել է Արցախի դրոշը:

Նմանատիպ նյութեր