1618 դիտում
16:09 12-03-2014
Թուրք գործարար կանայք պայքարում են հայ-թուրքական սահմանի բացման համար
Թուրքիայում գործող «Արևելյան և հարավ-արևելյան շրջանների գործարար կանանց միությունը» (DOGÜNKAD) ցանկանում է, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի:
[url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1505]Ermenihaber.am[/url]-ի փոխանցմամբ՝ 2011 թվականին 30 կանանց կողմից ստեղծված միության գործադիր խորհրդի ղեկավար Նևին Իլը հայտնել է, որ Հայաստանի հետ սահմանի բացման դեպքում կազմակերպության արտահանումը 50 տոկոսով կավելանա:
Համաձայն Նևին Իլի հաշվարկների՝ ներկայումս Հայաստան կատարվող արտահանման արժեքը ավելանում է մոտ 300 տոկոսով, քանի որ երկու հարևան պետությունների միջև սահմանը փակ է և արտահանումը կատարվում է ոչ թե ուղիղ, այլ Վրաստանի տարածքով:
Տարածաշրջանի մի շարք պետությունների հետ համագործակցող կազմակերպության ղեկավարը հայտնել է, որ առաջինը համագործակցել են Հայաստանի գործարար կանանց խորհրդի հետ՝ մի նախագիծ իրականացնելով:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1505]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
5159 դիտում
14:27 17-11-2016
Սերժ Սարգսյանը՝ հայ-թուրքական սահմանի բացման նախապայմանների մասին
Այս բաժնից
1234 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1966 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1084 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին