5135 դիտում
14:27 17-11-2016
Սերժ Սարգսյանը՝ հայ-թուրքական սահմանի բացման նախապայմանների մասին
Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն Երևանի ու Անկարայի՝ առանց նախնական պայմանների փոխադարձ ցանկություն ունենալու դեպքում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված [url=https://ria.ru/world/20161117/1481546077.html]հարցազրույցում[/url], փոխանցում է Ria Novosti-ն։
«Թեկուզև դա արդեն հայտնի օրինակ է, սակայն ասում եմ, որ նույնիսկ ցանկացած հարսանեկան արարողություն և ընտանիքի ստեղծում պահանջում է երկուստեք համաձայնություն։ Այստեղ չի կարելի ասել, որ հարցի 50 տոկոսը լուծված է, սա այդ դեպքը չէ։ Այս պլանում մեզնից ոչինչ կախված չէ»,-ասել է նախագահը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը իր կողմից վաղուց է պատրաստ քայլեր անել հարաբերությունների կարգավորման հարցում. «Մինչև 2009 թվականը նույնիսկ որոշ մեր ընկերներ ասում էին, որ մենք բարդույթավորված ենք ցեղասպանությամբ, որ պարզապես չենք ցանկանում թուրքերի հետ որևէ հարաբերություն ունենալ, մինչև նրանք չընդունեն ցեղասպանությունը։ Բայց մենք գնացինք դրան։ Դուք գիտակցում եք այդ ժամանակ իմ վիճակը, երբ գրեթե ողջ աշխարհով շրջագայում էի՝ հանդիպելով հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Իսկ Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում Հայաստանի նախագահին դեմ դուրս եկան հայկական արմատներով հազարավոր քաղաքացիներ և պահանջում էին չստորագրել այդ արձանագրությունները։ Ես աշխատում էի, համոզում էի, խնդրում էի։ Արդյունքը եղավ այն, որ ստորագրվեց, բայց նրանք իրենց ստանձնած պարտավորությունները չեն կատարում։ Այո, եկեք անվտանգության գոտին հանձնենք Ադրբեջանին, իսկ հետո՞։ 3 ամիս անց, 1 տարի անց, 1.5 տարի անց ինչ-որ հակամարտություն կլինի, կրկին կփակվի։ Դա կախված չէ մեզանից»,-նշել է Սերժ Սարգսյանը։
Նա հավելել է, որ ցանկանում է Հայաստանի ու Թուրքիայի սահմանների բացում. «Ցանկանում եմ, որպեսզի թուրքական երիտասարդությունը հասկանա, որ մեղավոր չէ նրանում, որ Օսմանյան կայսրությունում իրականացվել է հայերի ցեղասպանություն»։
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանները փակվել են 1993 թվականին։
Նմանատիպ նյութեր
3099 դիտում
11:28 15-05-2014
Արևմտահայոց Ազգային Համագումարը Թուրքիայից առանց նախապայմանների հայ-թուրքական սահմանի բացում է պահանջում
1588 դիտում
16:09 12-03-2014
Թուրք գործարար կանայք պայքարում են հայ-թուրքական սահմանի բացման համար
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը