15804 դիտում
09:30 12-03-2014
Պարզվել է երեկ Արագածոտնի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարից մահացածների և վիրավորների ինքնությունը
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Վահագն Մխիթարյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած անձանց, վարորդների և վիրավորի ինքնությունը:
Պարզվել է, որ Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենան վարել է Թալին քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 58-ամյա Գուրգեն Համբարձումյանը, իսկ ВАЗ 21 06-ը՝ Կոտայքի մարզի Երզնկա գյուղի բնակիչ, 27-ամյա Արամայիս Քանանյանը:
Վերջինս, ինչպես նաև նրա ուղևորուհիներից Ազատան գյուղի բնակիչ, 54-ամյա Սիլվա Գևորգյանը, մահացել են, իսկ Ազատանի բնակչուհի, 57-ամյա Ռուզաննա Ղազարյանը և Volkswagen Jetta–ի վարորդ Գ. Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1403111819303/]վթարի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մարտի 11-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69-րդ կմ հատվածում՝ «Մշո Օջախ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել էին ВАЗ 21 06 մակնիշի 61 ՏՕ 606 համարանիշի և Volkswagen Jetta մակնիշի 77 QQ 057 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Թալինի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ վիրավորներից 1-ը հիվանդանոցում մահացել է:
Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Վահագն Մխիթարյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը և Թալինի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+