2130 դիտում
21:54 11-03-2014
Որքան ճշմարտամոտ, այնքան վտանգավոր
Մենք շատ ենք տուժել և միշտ հարցրել ենք, թե ի՞նչն է պատճառը. հարցրել ենք, որպեսզի, պատճառը գտնելով ու կանխելով, այլևս չտուժենք, կամ գոնե իմանանք, որ բացի տույժի ծանրությունից, չիմացության ծանրությունն էլ չքաշենք: Ամեն դեպքում, ամենամեծ վնասը, որ հասցվում է մարդկությանը, սուտն է: Իսկ «ամենավտանգավոր սուտը թեթևակի նենգափոխված ճշմարտությունն է»,- հիանալիորեն նկատում է Գ. Լիխտենբերգը: Եթե ցանկանում ես մեկին թունավորել, ապա մի ամբողջ բաժակ թույն չես տա, այլ կտաս մաքուր ու հաճելի հեղուկ և ընդամենը մի քանի կաթիլ թույն: Եթե ցանկանում ես հետախուզել թշնամուդ բանակը, մտնում ես նրա տարածք նրա համզգեստով, նրա լեզվի կիրառությամբ: Այս է տեղի ունենում, երբ բռնակալ քաղաքական գործիչը ծպտվում է լիբերալության շղարշի ներքո, նույնը տեղի է ունենում, երբ սեփական շահը հետապնդող հասարակական գործիչը ծպտվում է հումանիստի շղարշով, նույն էլ տեղի կունենա, երբ աղանդավորը, Աստվածաշունչը ձեռքին, հոգեորսություն է անում՝ սրբի դիմակով:
Ներկայումս պատեհ չէ և մեզ էլ բանբասանքը չի վայելում (չնայած` հանրային բանբասանք չի լինում), որպեսզի խոսենք այս «գառան մորթի հագած, գայլերի» մասին, որպես անձ. թե ինչ ցոփ կենցաղ են վարել նրանց նախորդները, և թե ինչ հակաքրիստոնեական կենցաղ են վարում սրանք ներկայում: Ներկայումս մեզ հետաքրքիր է նրանց խաբելու ու մարդկանց հոգիները, իսկ մինչ հոգին, ամեն նյութական ունեցվածք խելելու մեթոդը:
Քրիստոնյա քարոզիչը, որը կարող է այդպիսին լինել, բացառապես մի դեպքում, եթե հաջորդում է առաքյալներին, որոնց Քրիստոս ինքն ուղարկեց Իր մասին աշխարհին պատմելու, պատգամ ունեն պատմելու և տեղեկացնելու և բնավ պատահական չէ, որ ոչ ռուս, ոչ հույն, ոչ էլ կաթոլիկ կամ, նույնիսկ, ավանդական բողոքական (լյութերական, պրեսվիտերական, կալվինական…) քարոզիչները չեն ընկնում տնետուն, մարդկանց անհանգստացնելու: Աղանդավորը, ընդհակառակը, ոչ թե տեղեկացնում է, այլ համոզում: Եվ համոզում, ոչ թե Քրիստոսի ասածը, այլ իր առաջնորդի, որին ինքը քննություն է տվել և բռնել է այդ քննությունը, որովհետև կարողացել է անգիր կրկնել իր աղանդապետի խոսքերը:
Քանի որ մեր ժողովուրդը սովոր էր, որ հոգևորականը պիտի խոսի արևմտահայերեն, ապա աղանդավորների ձեռքին էր լինում արևմտահայերենի թարգմանված Աստվածաշունչ. հասարակ ժողովուրդը չէր հասկանում, որ դա ոչ թե գրաբար չէ, այլ արևմտահայերեն, և լիովին հանգիստ լսում նրանց: Իսկ նրանք սկսում էին խոսել սիրուց և ազնվությունից. առաքինություններ, որոնց կարոտը շատ երկար ժամանակ քաշել և դեռ քաշում է տառապյալ հայը: Աստվածաշունչը, սերն ու ազնվությունը, այն հաճելի հեղուկն է, որում ներարկվում է աղանդավորական թույնը, իսկ արևմտահայերենը, կոկիկ ու քաղաքավարի կեցվացքը, թվացյալ ու ցուցադրական մաքրակենցաղությունը, «թշնամու համազգեստն» է, որով ծպտվում է ամեն մի աղանդավոր:
Այսքանն ասվում է, ի թիվս նաև այլ նկատառումների, այն բանի համար, որ, ասենք, ինչքան ավելի վտանգավոր թշնամի է, ֆրանսիացի ձևացող թուրքը, այնքան էլ վտանգավոր է մեզ հավատակից կամ հավատին մոտ գտնվող աղանդավորը: Եհովայի վկան, օրինակ, այնքան վտանգավոր չէ, որքան հիսունականը կամ ավետարանչականը. այս վերջինները պնդում են, որ իրենք դեմ չեն, օրինակ, Առաքելական Եկեղեցուն: Սակայն ստում են. նրանք իրենց հավաքատեղիներում, առիթը բաց չեն թողնում բանբասելու և Հայ Եկեղեցու հասցեին անհիմն ու սուտ արտահայտություններ անելուց:
Նույնն անում են իշխանության շատ ներկայացուցիչներ. շատ մտահոգված են ժողովրդով, որովհետև ժողովրդի ներկայացուցիչ են, բայց ինչպե՞ս կարող է միևնույն խմբի, ասենք, երկու ներկայացուցիչ միմյանցից այսքան տարբեր տնտեսական դրության մեջ լինի:
Ուրեմն, հարկե հիշել. որքան ճշմարտամոտ, այնքան վտանգավոր:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ [/b]
Նմանատիպ նյութեր
1844 դիտում
11:01 28-04-2015
Մենք այնքան էլ քիչ չենք, որքան կարծում ենք, այնքան էլ մենակ չենք, որքան մեզ էր թվում. ՀԱ
1802 դիտում
17:38 21-01-2016
Որքան էլեկտրաէներգիա է սպառել ՀՀ բնակչությունը եւ որքան է արտահանվել
2747 դիտում
18:18 21-01-2016
Որքան գազ է ներմուծվել Հայաստան, որքան է սպառվել եւ որ ոլորտներում է սպառումը նվազել
Այս բաժնից
2248 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
700 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
649 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի