211652_close_icon
views-count2536 դիտում article-date 16:13 14-04-2026

Օդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով

Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-4 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-4 աստիճան ցուրտ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Երևանում ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 14-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. 13-ին առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները ապրիլի 13-ի ցերեկը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և ձնախառն անձրևի, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։
 

Նմանատիպ նյութեր