1035 դիտում
16:22 05-07-2014
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 1990-95թթ. ոչ այնքան գրվել, որքան ստեղծվել է. Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության ընդունման օրվա առթիվ: [b]SHAMSHYAN.com[/b]-ն այն ներկայացնում է ստորեւ.
«1995թ.-ի այս օրը՝ հուլիսի 5-ը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման օրն է։ Սահմանադրությունը ոչ միայն անկախ պետականության խորհրդանիշ է, այլ, որպես հիմնական օրենք՝ նաև նույն այդ անկախ պետականության հետագա կայացման ու կառուցման նախագիծ, որը վավերացվել է համաժողովրդական հանրաքվեով, որին հետևելը պարտադիր է, որից շեղվելը հավասարազոր է հանցագործության։ Այն անկախ պետականության պահպանման և յուրաքանչյուր քաղաքացու ազատության, իրավունքների, ապահովության երաշխիքն է։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 1990-95թթ. ոչ այնքան գրվել, որքան ստեղծվել է։ Դրանում ամփոփվել են մի կողմից՝ հայկական պետականության կառուցման նույն այդ տարիների առարկայական փորձն ու դասերը, մյուս կողմից՝ սահմանադրական իրավունքի ասպարեզում միջազգային նվաճումները։ Շուրջ 5 տարի տևած սահմանադրաստեղծ աշխատանքին մասնակից է եղել ոչ միայն բազմամարդ ու բազմակուսակցական Սահմանադրական հանձնաժողովն իր հարյուրավոր ժամեր տևած քննարկումներով, այլ նաև ողջ հասարակությունը, որի դատին են մի քանի անգամ հանձնվել Սահմանադրության նախագծերի տեքստերը։Այսօր Հայաստանի Հանրապետության ամենակարևոր պետական տոներից մեկն է»:
Նմանատիպ նյութեր
1898 դիտում
11:01 28-04-2015
Մենք այնքան էլ քիչ չենք, որքան կարծում ենք, այնքան էլ մենակ չենք, որքան մեզ էր թվում. ՀԱ
3753 դիտում
12:35 04-08-2019
1990-ի օգոստոսի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի առաջնորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»