211652_close_icon
views-count28578 դիտում article-date 15:20 13-04-2026

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Վաղարշապատի Զվարթնոց թաղամասում հրդեհ է բռնկվել կայանված «Ford (Pickup)»-ում. այն դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի Զվարթնոց թաղամասում ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։

Մինչ կժամանեին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, «Ford (Pickup)» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ նույն թաղամասի բնակիչ 27-ամյա Ռուբեն Հ.-ն, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվում որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր