Ռուբեն Հայրապետյանի գործում «դատախազությունն անձնական շահ ունի»․ փաստաբան. aravot.am
«Այստեղ գիտե՞ք ինչն է կարեւոր․ անցած անգամ, երբ մենք այդ բացարկը ներկայացրեցինք, դատավորն ի վերջո չասաց՝ ես ձեր բացարկը մերժում եմ, որովհետեւ ես անկողմնակալ եմ եւ կանխակալ վերաբերմունք չունեմ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ։ Նման հավաստիացում մենք չլսեցինք դատավորից, այլ ընդամենն ասաց՝ դուք այդ բացարկը ներկայացնում եք գործը ձգձգելու համար, այդ հիմքով բացարկը մերժում եմ։ Բայց իրավունքի որեւէ չարաշահում մեր կողմից չկար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամների փաստաբանական խմբի անդամ Վահագն Դալլաքյանը։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ շարունակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով քննությունը։ Ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման մասին ՍԴ որոշումից հետո, դատախազությունը այս գործով էլ հայցի հիմքի եւ առարկայի փոփոխության միջնորդություն էր ներկայացրել։ Նախորդ նիստում գործով դատախազը ներկայացրեց փոփոխությունները, որոնք արվել են Ռուբեն Հայրապետյանի հրապարակային հայտարարություններն ուսումնասիրելու արդյունքում։ Այսօրվա նիստում պաշտպանական կողմը բացարկ ներկայացրեց դատավոր Կարապետ Բադալյանին։
Անցած տարի պաշտպանական կողմը բացարկ էր ներկայացրել դատավորին այն հիմքով, որ դատավոր Կարապետ Բադալյանը նախկինում եղել է փաստաբան եւ դատական մի գործով ներկայացրել է իր զոքանչին՝ տիկին Հրանուշ Խառատյանին՝ ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի։ Գործը զրպարտությանը եւ վիրավորանքին էր վերաբերվում, այսինքն, բացի հանրային հնչեղությունից նաեւ էմոցիոնալ էր։ Կարապետ Բադալյանը եղել է Ռուբեն Հայրապետյանի դատավարական հակառակորդը եւ պարտվել է գործը։ Պաշտպանական կողմը պնդում էր եւ շարունակում է պնդել՝ այս ամենը կանխակալ- բացասական վերաբերմունք կարող է ստեղծել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ։
Aravot.am-ի հարցին՝ կա՞ ակնկալիք, որ դատավորն այս դեպքում անաչառ կգտնվի, մանավանդ, որ նախկինում այդ պնդումը չի հավաստել, Վահագն Դալլաքյանը պատասխանեց՝ հույսերը քիչ են, բայց բոլոր դատավարական հնարավորություններն իրենք օգտագործելու են։ Եթե կրկին մերժում ստանան, հետագա բողոքարկումների համար, կարծում են, որ դա լուրջ հիմք կլինի։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում