Գազի կալորիականությունը այնքան է, որքան պետք է լինի. ՀԺ
«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ «Այսօր Աժ-ում քվեարկության կդրվի այսպես կոչված «գազային հանձնաժողով» ստեղծելու հարցը։ Հանձնաժողովը, անշուշտ, կստեղծվի։ Սակայն մասնագետներն արդեն իսկ մտավախություններ ունեն այդ հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ։
Խնդիրն այն է, որ այս հանձնաժողովի քննարկման առարկա է դառնալու նաև գազի կալորիականության հարցը։ Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում է այն ենթադրությունը, թե գազի կալորիականությունը ՀՀ-ում ցածր է։ Մասնագետների կարծիքով սա ծուղակ է։ Իրականում գազի կալորիականությունը այնքան է, որքան պետք է լինի։
Իսկ այն, որ Հայաստանում, պատկերավոր ասած, «սուրճը դանդաղ է եփում», ինչն անկասկած այդպես է, պայմանավորված է մթնոլորտային ճնշումից, որը Հայաստանում ցածր է։ Դրա պատճառով սպառողը ստանում է նոսր գազ և միևնույն ծավալի գազը հաշվիչի միջով անցնելու պարագայում մոտ 15-20 տոկոս ավելի քիչ ջերմություն է տալիս։ Մասնագետները խորհուրդ են տալիս ոչ իշխանական պատգամավորներին կենտրոնանալ հատկապես այս հարցի վրա»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։