Աֆղանստանի անվտանգության ուժերն ահաբեկչական հարձակումներ են կանխել․ ԶԼՄ֊ներ
Աֆղանստանի Գիլմենդ նահանգում երկրի անվտանգության ուժերը մահապարտների մասնակցությամբ մի շարք խոշոր ահաբեկչական հարձակումներ են կանխել։ 24 ժամվա ընթացքում 11 գրոհային է ձերբակալվել, հայտնում է «Хаама-пресс» գործակալությունը։
Ըստ երկրի ՊՆ ներկայացուցիչների խոսքերի, հակաահաբեկչական գործողությունների իրականացման ընթացքում կառավարական զորքերը «Թալիբան» շարժման մահապարտներից կազմված խմբավորում է բացահայտվել։ Նրանք զբաղվում էին դիվերսիաների նախապատրաստմամբ, որոնք մտադիր էին իրականացնել ապրիլի 5֊ին կայանալիք նախագահական և նահանգային ընտրությունների ժամանակ։