ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անակնկալ այցելել է Արմավիրի մարզ
                        Այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն անակնկալ այցելել է Արմավիրի մարզ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետն օպերատիվ խորհրդակցություն է անցկացնելու մարզային ոստիկանության վարչական շենքում, որին ներկա են լինելու ոստիկանության մարզային վարչության պետը, տեղակալները, քննչական բաժնի պետը, տարածքային բաժինների և ստորաբաժանումների սպայական կազմը, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի սպայական կազմը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այնուհետ հանդիպում է լինելու Արմավիրի մարզպետարանում, որտեղ մարզպետն ու Արմավիրի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները հանդիպելու են ՀՀ ոստիկանապետին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


