211652_close_icon
views-count1694 դիտում article-date 19:31 10-03-2014

Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը: Goal.com-ի գնահատականներով Ռոնալդուի կարողությունը գնահատվում է 148 մլն եվրո, ինչը 2 մլն-ով ավելին է, քան «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի կարողությունը: Այդ ցուցակում երրորդ տեղը զբաղեցնում է «Չելսի»-ի հարձակվող Սամուել Էտո’Օ-ն` 85 մլն եվրո: Ամենահարուստ ֆուտբոլիստների տասնյակում տեղ են հետևյալ խաղացողները` Կակա («Միլան»), Ուեյն Ռունին («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոնալդինյո («Ատլետիկո Մինեյրո»), Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ), Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս») և Թիերի Անրի («Նյու-Յորկ Ռեդ Բուլզ»):

Նմանատիպ նյութեր