Զինված հարձակումներ՝ Մեքսիկայում․ սպանվել է 6 մարդ
Մեքսիկայի Մեխիկո նահանգի 2 ռեստորաններում հրաձգություններ են գրանցվել, որի հետևանքով 6 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են տեղի իրավապահները։
Առաջին դեպքում անհայտ անձինք կրակ են արձակել «Chelita» բարից դուրս եկող այցելուների ուղղությամբ, որի արդյունքում 3 մարդ սպանվել է, մյուսները հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ըստ ոստիկանների հաղորդման, հանցագործների կրակոցները դեռ շարունակվում են։
Ոստիկանությունը շրջափակել է դեպքի տարածքը։
2֊րդ դեպքում զինված խումբը հարձակում է գործել «Veracruz» ռեստորանի վրա։ Կրակոցների հետևանքով սպանվել է 3 մարդ։