3223 դիտում
21:29 04-09-2015
Զինված հարձակումներ Տաջիկստանում. կա 42 զոհ
Այսօր` սեպտեմբերի 4-ին՝ վաղ առավոտյան Տաջիկստանի ՆԳՆ Վախդատի բաժնի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Միջադեպից քիչ անց քաղաքում ևս երկու հարձակում է արձանագրվել՝ կրակոցներ Դուշանբեի օդանավակայան տանող ճանապարհի վրա և հարձակում Տաջիկստանի մայրաքաղաքի արևելքում:
Վախդատում տեղի ունեցած հարձակման առնչությամբ պաշտոնանկ է արվել Տաջիկստանի պաշտպանության փոխնախարար Աբդուլահիմ Նազարզոդան:
Պաշտոնական տվյալներով` միջադեպերի հետևանքով զոհվել է 9 ոստիկան, ևս մի քանիսը վիրավորվել են: Տաջիկստանի մայրաքաղաքում արգելափակված են փողոցները: Հարձակումների պատճառների մասին առայժմ չի հաղորդվում:
BBC-ն մասնավորապես հայտնում է, որ ԱՄՆ-ն դադարեցրել է իր դեսպանատան աշխատանքները Դուշանբեում:
Տաջիկստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ պաշտպանության նախկին փոխնախարար Աբդուլահիմ Նազարզոդան 145աջակիցների հետ թաքնվում է Դուշանբեից 45 կմ հեռավորության վրա գտնվող լեռներում:
Այս պահին հայտնի է, որ Դուշանբեում հարձակուների զոհ է դարձել Ներքին գործերի և Պաշտպանության նախարարության 33 աշխատակից: Եվս 9 ոստիկան` պաշտպանության նախկին փոխնախարարի աջակիցներից:
Ինչպես հայտնել է Տաջիկստանի ներքին գործերի նախարարը, պաշտպանության նախկին փոխնախարարը մեղադրվում է ահաբեկչական գործողությունների և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ և պատասխան է տալու օրենքի ողջ խստությամբ:
Նմանատիպ նյութեր
1603 դիտում
13:20 10-03-2014
Զինված հարձակումներ՝ Մեքսիկայում․ սպանվել է 6 մարդ
2613 դիտում
13:10 25-09-2016
ԱՄՆ-ի 2 համալսարաններում զինված հարձակումներ են տեղի ունեցել. կան վիրավորներ
Այս բաժնից
1018 դիտում
21:35 30-01-2025
Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին
817 դիտում
21:23 30-01-2025
Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել
931 դիտում
20:57 30-01-2025
ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի