Անկարգության պատճառով Քութաիսիի «Տորպեդո» ֆուտբոլային ակումբը կվճարի 11 հազար դոլար տուգանք
                        Վրաստանաի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ  Քութաիսիի «Տորպեդոն»  5 խաղ անցկացնելու է չեզոք դաշտում: 
Ինչպես նաև երեկ տեղի ունեցած միջադեպի պատճառով  պետք  է վճարի 18 300 լարի, մոտ 11 000 դոլար, տուգանք: 
Թբիլիսիի «Դինամոն» ևս պետք է վճարի 800 լարի, մոտ 500 դոլար, երկրպագուների ջարդած նստարանների համար: 
 
 
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 9-ին   Թբիլիսիի «Դինամոյի» եւ Քութաիսիի «Տորպեդոյի» միջեւ ֆուտբոլի Վրաստանի ազգային առաջնության 21-րդ տուրի հանդիպումը դադարեցվել էր երկրպագուների պատճառով: 
Խաղի 60-րդ րոպեին, երբ դինամոականները հաղթում էին 2:0 հաշվով դաշտ էին ներխուժել երկրպագուները և սկսվել էր անկարգությունը, որին միջամտել էին ոստիկանները: Պատահածի հետևանքով խաղը հետաձգվել էր:
Դադարեցված խաղը անցկացվելու է չեզոք դաշտում, սակայն ֆեդերացիան դեռ չի որոշել՝ երկրպագուներ կմասնակցեն, թե՝ ոչ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

