«Սպարտակ» - «Հելսինբորգ»`3:2. Օզբիլիսը` գոլի հեղինակ. տեսանյութ
Մոսկվայի «Սպարտակ»-ը Պորտուգալիայում ընկերական հանդիպում է անցկացրել շվեդական «Հելսինբորգ»-ի հետ և հաղթել է 3:2 հաշվով: Հանդիպման հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Հայ կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է 56 րոպե, որից հետո փոխարինվել է: Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ` հարձակվող Յուրա Մովսիսյանը փոխարինման է դուրս եկել 78-րդ րոպեին:
«Սպարտակ» - «Հելսինբորգ»՝ 3:2
Գոլեր՝ Օզբիլիս 18', Պարշիվլյուկ 33', Խուրադո 61' – Ակամ (11 Մ), Հալիլի 76փ