«Բարսելոնա»-ն անակընկալ պարտություն կրեց «Վալյադոլիդ»-ից. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակում երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնա»-ն հյուրընկալվելիս սենսացիոն պարտություն կրեց «Վալյադոլիդ»-ից: 17-րդ րոպեին տանտերերը խփեցին խաղի միակ և հաղթական գնդակը: «Բարսելոնա»-ն խաղի մնացած ժամանակահատվածում զարմանալիորեն չկարողացավ բեկել խաղի ելքը: Արդյունքում Խերարդո Մարտինոյի սաները չափազանց կարևոր միավորներ կորցրեցին և այս տուրից հետո կարող են զիջել իրենց դիրքերը:
«Վալյադոլիդ» - «Բարսելոնա»`1:0
Գոլ` Ռոսսի 17'