Լա Լիգա. «Բարսելոնա»-ն սենսացիոն պարտություն կրեց «Սելտա»-ից. տեսանյութ
«Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջնության շրջանակում իր երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց: 9-րդ տուրում «Ռեալ»-ից կրած պարտությունից հետո կկատալոնյան ակումբը 10-րդ տուրում համարձակվեց սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջել «Սելտա»-ին: Հատկանշական է, որ «Բարսելոնա»-ն ներկայումս գլխավորում է «Սելտա»-ի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն:
Այս պարտությունից հետո կատալոնացիները զիջեցին առաջատարի դիրքերը: Ներկայումս մրցաշարային աղյուսակը 24 միավորով գլխավորում է Մադրիդի «Ռեալ»-ը: «Բարսելոնա»-ն իր ակտիվում 22 միավոր ունի:
«Բարսելոնա» - «Սելտա»՝0:1
Գոլ՝ Լարիվեյ 55՛