«Բարսելոնա»-ն անսպասելի պարտություն կրեց «Վալենսիա»-ից. տեսանյութ
Իսպանական Պրիմերայի 22-րդ տուրում «Բարսելոնա»-ն հյուրընկալեց «Վալենսիա»-ին: Դրամատիկ սցենարով ընթացած հանդիպումը ավարտվեց կատալոնյան ակումբի անսպասելի պարտությամբ: Հանդիպումը հաջող սկսվեց տանտերերի համար: Արդեն 8-րդ րոպեին Ալեքսիսի Սանչեսը հիասքանչ հարվածով առաջ մղեց իր թիմին: Սակայն մինչ ընդմիջման գնալը Պիատիի և Պարեխոյի հարվածներից հետո հյուրերը առաջ անցան հաշվի մեջ: Երկրորդ խաղակեսի սկբնամասում մցավարը բավականին կասկածելի 11 մետրանոց նշանակեց «Վալենսիա»-ի դարպասին: Նշակետից դիպուկ հարվածով աչքի ընկավ Լիոնել Մեսսին: «Վալենսիա»-ն ցուցաբերեց գերկամային բարձր հատկանիշներ և կրկին կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: 59-րդ րոպեին Ֆրանցիսկո Ալկասերը հաղթանակ պարգևեց իր թիմին: Պարտությունից փրկվելու համաև կատալոնյան ակումբի գործադրած ջանքերը ապարդյուն անցան, իսկ 78-րդ րոպեին երկրորդ դեղքին քարտը ստանալուց հետո Խորդի Ալբան հեռացվեց խղադաշտից:
«Բարսելոնա» - «Վալենսիա»`2:3
Գոլեր` Սանչես 8', Մեսսի 54' (11մ) – Պիատի 93’, Պարեխո 44’, Ալկասեր 59’