«Բարսելոնա»-ն սենսացիոն պարտություն կրեց «Ռեալ Սոսիեդադ»-ից. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի ամենամեծ անակընկալը գրանցվեց Սան-Սեբաստիանում, որտեղ «Ռեալ Սոսիեդադ»-ը 3:1 հաշվով պարտության մատնեց առաջնության առաջատարներից` «Բարսելոնա»-ին: Կատալոնյան ակումբի միավորների կորստից հետո «Ռեալ»-ը ստանձնեց առաջնության միանձնյա առաջատարի դերը: Մադրիդի «Ատլետիկո»-ն նույնպես կարող է շրջանցել «Բարսելոնա»-ին, եթե կարողանա այս տուրում հաղթել «Օսասունա»-ին:
«Ռեալ Սոսիեդադ» - «Բարսելոնա»`3:1
Գոլեր` Սոնգ (ինք) 32', Գրիզման 54', Սուրուտուսա 59' – Մեսսի 36'