211652_close_icon

Տոնական միջոցառում՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

views-count1003 դիտում article-date 17:46 06-03-2014
Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների համատեքստում Երևանի քաղաքապետարանը հանդես էր եկել արդեն ավանդական նախաձեռնությամբ, որին հերթական անգամ աջակցել էր Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երևանաբնակ բազմազավակ մայրերը, զոհված ազատամարտիկների ընտանիքների կանայք, սիրիահայ ընտանիքների, անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ինչպես նաև հասարակական կազմակերպություններ ներկայացնող կանայք հնարավորություն են ունեցել մասնակցելու Տիգրան Չուխաջյանի «Կարինե» մյուզիքլի ներկայացմանը: Մինչ ներկայացման սկիզբը ներկաներին ողջունել և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձն է փոխանցել Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: Մյուզիքլի դիտումից հետո հանդիսությանը ներկա բոլոր կանայք տոնական նվերներ են ստացել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր