Տոնական միջոցառում Աշտարակում` Բանակի օրվա կապակցությամբ. լուսանկարներ
Բանակի օրվա կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանը հանդիսավոր միջոցառում էր կազմակերպել, որն անցկացվեց Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում:
Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների, Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների, ինչպես նաեւ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքում կատարված ոճրագործության զոհերի հիշատակը:
Ողջունելով ներկաներին, մարզպետ Սարգիս Սահակյանը շնորհավորեց բոլորին` Բանակի օրվա կապակցությամբ: Մարզի դպրոցականների եւ պատանի երկրապահների ուժերով հնչեցին բանակին եւ հայ զինվորին փառաբանող երգեր:
Մարզպետի պատվոգրով պարգեւատրվեցին «Երկրապահ կամավորական միության» մի խումբ անդամներ, հայտնում է Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունը: