1810 դիտում
17:09 06-03-2014
587 քաղաքացու ընդունելություն՝ փետրվար ամսին
Սահմանված ժամանակացույցով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները:
Փետրվար ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 118 քաղաքացի:
Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցող ընդունելություններին նույն ժամանակահատվածում մասնակցել է 469 քաղաքացի: Ներկայացված հարցերից 374-ը ստացել են լուծումներ, 83 հարց դեռ ընթացքի մեջ է: Բարձրացված 12 հարց մերժվել է՝ վարչական շրջանի և կամ քաղաքապետարանի իրավասության շրջանակից դուրս լինելու պատճառով:
Ընդունելությունների շրջանակում քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերին տրվել են համապատասխան լուծումներ կամ սպառիչ պատասխաններ: Իսկ ընթացքի մեջ գտնվող հարցերը պատասխանատուների մշտական հսկողության տակ են` հնարավորին սեղմ ժամկետում դրանց լուծումները տալու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
15064 դիտում
20:05 30-01-2018
Ինչպիսի եղանակ է սպասվում փետրվար ամսին Հայաստանում
2861 դիտում
16:47 14-03-2018
Փետրվար ամսին մայրաքաղաքում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 3785 վնասված լուսակետ
Այս բաժնից
1042 դիտում
10:19 01-01-2025
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
2035 դիտում
23:45 31-12-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը
2638 դիտում
23:30 31-12-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը