211652_close_icon
views-count3012 դիտում article-date 12:03 23-10-2015

Ինչ պատիժ են պահանջելու Մամիկոն Խոջոյանի զավակները ադրբեջանցիների համար, ովքեր իրենց 77-ամյա հորը խոշտանգելով հասցրեցին մահվան

Ադրբեջանից խոշտանգված վիճակում Հայաստան վերադառնալուց հետո մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ընթացքի մեջ է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մամիկոն Խոջոյանի դուստրը` Հեղինե Խոջոյանը: Նա նշեց, որ մոտ երկու տարի անց արդեն դատարանը վճիռ կհրապարակի: Խոսելով պատժի մասին նշեց, որ իրենք ամենխիստ պատժին են պահանջելու: Պահանջի մեջ ներառված է նաեւ նյութական փոխհատուցում: Դրանից առաջ Հեղինե Խոջոյանը փոխանցել էր նաև, որ իրենք (ՄԻԵԴ)-գանգատը ուղարկել են «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ: «Ակնկալում ենք արդարություն եւ, որ Ադրբեջանը իր անմարդկային վերաբերմունքի համար պատասխան տա, որ այլեւս նման դեպքեր չկրկնվեն»,- ասել էր նա: Մինչեւ այդ տիկին Հեղինեն [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ գերության ընթացքում հորը ինչ-որ բան են ներարկել, և նա օր-օրի ուռչում և գիրանում է: Նրանք մտավախություն ունեին, որ հորը բենզին են սրսկել: Մ. Խոջոյանի մարմնի վրա հակառակորդը լուսնի եւ աստղի պատկերով մի շարք դաջվածքներ էր արել: Նա նշել էր, որ հոր մարմնի վրա նաև այրվածքներ կան: «Չգիտեմ՝ երկաթո՞վ են արել, թե՞ ծխախոտով»,- ասել էր Հ. Խոջոյանը: Հ. Խոջոյանը տեղեկացրել էր նաեւ, որ վիրահատելու են հոր աջ ձեռքը, որը հրազենային վնասվածք է ստացել: Միաժամանակ նշել էր, որ հոր մոտ դեպրեսիվ վիճակ է. նա մանրամասն չի պատմել, թե ինչ պայմաններում է պահվել Ադրբեջանում և ինչի համար են հրազենային վնասվածք հասցրել նրան, միայն ասել է, որ իրեն գոմում են պահել:

Նմանատիպ նյութեր