2115 դիտում
11:35 06-03-2014
Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը լավ չէ. նրան Երևան կտեղափոխեն
Խոշտանգված վիճակում Ադրբեջանի գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանին Իջևանի բժշկական կենտրոնից կտեղափոխեն Երևան, քանի որ նրա առողջական վիճակը գնալով վատանում է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը:
«Պետք է նրան դուրս գրեին հիվանդանոցից, սակայն առողջական վիճակը լավ չէ. գնալով վատանում է, հիշողությունը շատ վատ է, հարազատներին գրեթե չի ճանաչում, նաև դժվար է խոսում»,-ասաց գյուղապետը: Նա նշեց, որ պարբերաբար հեռախոսով զրուցում է Մ. Խոջոյանի դստեր հետ և տեղեկանում Խոջոյանի առողջական վիճակին: Կ. Չոբանյանը փոխանցեց նաև, որ դեռևս պարզ չէ, թե որ Երևանի որ բժշկական կենտրոն կտեղափոխեն 77-ամյա ծերունուն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իջևանի բժշկական կենտրոնում կատարված բուժզննման արդյունքում պարզվել էր, որ Մամիկոն Խոջոյանի մարմնի վրա կապտուկների հետքեր կան, կոտրվածք, հրազենային վնասվածքի հետքեր եւս նկատվել են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նմանատիպ նյութեր
2128 դիտում
13:53 06-03-2014
Կազմակերպվում է բժշկական կոնսիլիում՝ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար
4696 դիտում
17:39 02-06-2014
Գերությունից վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանի վիճակը կտրուկ վատացել է. նրան տեղափոխել են հիվանդանոց
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»