211652_close_icon
views-count23521 դիտում article-date 13:04 06-03-2014

Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. 1000-ից ավելի քաղաքացիներ փակել են Երևան-Վանաձոր գլխավոր ավտոճանապարհը. ժամանել է ՀՀ փոխոստիկանապետը. (լրացված). ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Օհանավան գյուղի վարչական տարածքում, հավաքվել են 1000-ից ավելի գյուղացիներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ ինչ-որ անուղեղներ «սպանդի» են ենթարկում Խորհրդային տարիներից մնացած այգիները, ինչպես նաև հայտնի հեքիաթի 7 գլխանի հրեշի նման գյուղացիներին կտրում են ոռոգման ջրից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 10-ից ավելի գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհը ու հրաժարվում են այն բացել, մինչև չդադարեցվի Արզնի–Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա «ԳԱՀԱ էներջի» ընկերության կողմից ՀԷԿ կառուցմանը և վերջ չդրվի այգիների ոչնչացմանը: Այս պահին ժամանել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր փորձում են բողոքի ակցիայի մասնակիցներին համոզել, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները մարտական են տրամադրված, քանի որ առաջին հերթին ՀԷԿ-ի կառուցման հետևանքով վտանգվում է բնությունը, իսկ հետագայում էլ մարդիկ կմնան առանց առանց ջրի: *** Ոստիկանների և գյուղացիների միջև քաշքշուկ տեղի ունեցավ, որին լուռ հետևում էր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ նշված վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը, ով բանակցություններ է վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի վերջիններս ճանապարհը բացեն: *** 14:19 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ գյուղացիների արդարացի պահանջին միացել են նաև մի քանի բնապահպաններ: Նրանցից մի քանիսի նկատմամբ ոստիկանության աշխատակիցները ստիպված ուժ կիրառեցին՝ նրանց տեղափոխելով ոստիկանական ավտոմեքենաներ, սակայն ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի հանձնարարականով բնապահպաններին բաց թողեցին: Իսկ մի քանի գյուղացիներ էլ իրար հարց էին տալիս թե. «Էնա ոստիկանության պետի տեղակալը մարզպետի ու գյուղապետի հետ ասեցին՝ գնանք, ձեր բարձրացրած հարցը լուծենք տեղում, տեխնիկան նշված տարածքից հանենք: Հենա մարդիկ արդեն լուծում էին էդ հարցը, էդ խի՞ բնապահպանները «Մուրադի» օրինակով բռնին ու կատաղեցին, էդ դեպքում թող մեզ հետ գային կառուցվող ՀԷԿ-ի տարածք ու եթե իրանց խոսքը չէին կատարի, նորից կգայինք, էս անգամ ավելի շատ մարդկանցով կփակեինք ողջ ճանապարհը, բայց դե երևի նրանց էլ ուրիշ բան է հետաքրքրում»; Այս պահին կարծես թե որոշվել է ճանապարհը ժամանակավորապես բացել, որպեսզի գյուղացիներն ու պատկան մարմիններն ուղևորվեն կառուցվող ՀԷԿ-ի տարածք և այնտեղից հեռացնեն տեխնիկան: Գյուղացիները միայն հավատացին փոխոստիկանապետի խոսքին, իսկ Արագածոտնի մարզպետը ինչքան էլ փորձում էր համոզել գյուղացիներյն, նրանք պատասխանում էին, որ «աչքը տեսածից է վախենում»: *** 16:46 Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ ՀԷԿ-ի կառուցման համար նշված տարածք բերված տեխնիկան դուրս է բերվել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր