Արտակարգ իրավիճակ՝ մարզահամերգային համալիրում. ժամանել են մեծ թվով հրշեջներ՝ 6 մարտական հաշվարկով. ժամանել են ԱԻՆ նախարարն ու ՀՀ փոխոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծխապատ տարածք կա և կան կասկածներ, որ հնարավոր է ներսում հրդեհ բռնկված լինի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել հրշեջ-փրկարարները՝ 6 մարտական հաշվարկով, 1 ավտոսանդուղք և 2 օպերատիվ խումբ:
Տեղում են նաև շտապօգնության և ոստիկանության ծառայողները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ներսում առկա է ծխապատ գոտի և հրշեջները որոնողահետախուզական աշխատանքներ են կատարում պարզելու համար՝ արդյոք ծխապատ տարածքում կրակ կա, թե՝ ոչ:
ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Փրկարար Ծառայության պետի տեղակալ՝ Արման Ցոլակյանը: Տեղում են նաև ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն ու Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը:
Մանրամասները՝ քիչ ուշ
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի