1536 դիտում
12:11 06-03-2014
ԵՄ֊ը սառեցրել է Ուկրաինայի 18 քաղաքացիների բանկային հաշիվները, այդ թվում՝ Յանուկովիչի և նրա որդիների
Eur-Lex պաշտոնական պարբերականը հրապարակել է Ուկրաինայի 18 քաղաքացիների բանկային հաշիվները սառեցնելու մասին որոշումը: Վերջիններս կասկածվում են պետական միջոցների անօրինական յուրացման և մարդու իրավունքների խախտման մեջ։
2014 թ․ մարտի 5֊ի՝ ԵՄ Խորհրդի հրապարակած ցուցակում են հայտնվել Վիկտոր Յանուկովիչը և նրա 2 որդիները, Ուկրաինայի նախկին ՆԳՆ ղեկավար Վիտալի Զախարչենկոն, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշկովը և նրա որդիները, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Անդրեյ Պորտնովը, Ուկրաինայի ԱԱԾ ղեկավարներ Ալեքսանդր Յակիմենկոն և Իգոր Կալինինը, արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը, ուկրաինացի գործարար Սերգեյ Կուրչենկոն, «Ռեգիոներ» կուսակցության պատգամավոր Արտյոմ Պշոնկան, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը և նրա որդին, նախկին ԱՆ Ռաիսա Բոգատիրևան։
Նմանատիպ նյութեր
2202 դիտում
13:20 06-03-2015
ԱՄՆ-ում սառեցրել են Պուտինի ընկերների բանկային հաշիվները
3613 դիտում
15:33 22-08-2017
ԱՄՆ-ն սառեցրել է չինական 5 ընկերությունների բանկային հաշիվները. պատճառը Հյս. Կորեայի հետ առևտրային կապն է
1213 դիտում
13:21 26-02-2014
ԱՄՆ֊ի ՖՆ֊ը հրահանգել է վերահսկել Յանուկովիչի բանկային հաշիվները
Այս բաժնից
1276 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
2011 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1132 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին