211652_close_icon
views-count17955 դիտում article-date 12:52 05-05-2019

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած ՊԲ ժամկետային զինծառայողին կտեղափոխեն Երևան, վիճակը ծանր է. Ա. Հովհաննիսյան. Tert.am

Մայիս 4-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանին այսօր կտեղափոխեն Երևան: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/05/05/soldeir/2991143]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Օրվա մեջ կտեղափոխեն»,-ասաց նա և նշեց, որ զինծառայողի վիճակը ծանր է: Հիշեցնենք, որ մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Արցախի Հանրապետության ՊՆ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

Նմանատիպ նյութեր