Էստոնիան հաստատել է, որ ԱԳ նախարարի և Էշթոնի սենսացիոն զրույցի ձայնագրությունը կեղծ չէ. տեսանյութ
Էստոնիայի ԱԳ նախարարությունը հաստատել է, որ արտգործնախարար Ուրմաս Պաետի և ԵՄարտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի հեռախոսազրույցը իրական է, հաղորդում է РИА «Новости»-ին:
Նշենք, որ նրանց խոսակցությունը հայտնվել էր համացանցում չորեքշաբթի: Որտեղ Պաետը Օլգի Բոգոմոլեցի խոսքերի վրա հիմնվելով, հայտնել էր, որ դիպուկահարներին վարձել են Մայդանի ընդդիմության առաջանորդները:
Նա նշում է նաև, որ հրձիգները սպանել են մարդկանց երկու կողմից էլ և օգտագործել են նույն տիպի փամփուշտներ:
«Ցավում եմ, որ նոր իշխանությունները չեն ցանկանում քննություն անցկացնել, իսկ հիմա պարզ է դառնում, որ դիպուկահարների ետևում կանգնած է եղել ոչ թե Յանուկովիչը, այլ նոր կոալիցիայից ինչ-որ մեկը»,-ասել է նա: