211652_close_icon
views-count1388 դիտում article-date 17:50 05-03-2014

Բարեգործության նպատակով նկարահանվող «Ժամանակ» գեղարվեստական ֆիլմն արդեն պատրաստ է:

Այս մասին ասաց ֆիլմի ռեժիսոր Անդրանիկ Տոնոյանը: «Արդեն ավարտվել են «Ժամանակը» ֆիլմի նկարահանումները, սկսվել են մոնտաժային աշխատանքները»: Ֆիլմի ցուցադրումից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Խարբերդի մանկատանը: «Առաջին իսկ օրվանից բոլոր դերասանները եղել են մեր կողքին,և մինչև օրս մեզ հետ են, քանզի ի սկզբանե նկարահանման անձնակազմը միացել է բարեգործության գաղափարին,և մեր գաղափարը լիարժեք կյանքի կկոչվի այն ժամանակ, երբ մեզ միանա հասարակությունը, քանի որ ֆիլմից եկած հասույթը տրամադրվելու է բարեգործությանը», -հավելեց Անդրանիկ Տոնոյանը: Նկարահանումների ընթացքում, ինչպես տեղեկացանք, ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է ֆիլմի դերակատար Ջիվան Նիկոլյանը:«Մենք նրա բացակայությունը զգում ենք միայն ֆիզիկապես, քանի որ ՆԱ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է: Այդ իսկ պատճառով էլ մեր համատեղ գաղափարից ծնված ֆիլմի երաժշտության շնորհանդեսը կոչվեց հետևյալ խորագրով՝ «ԴՈՒ ՄԵԶ ՀԵՏ ԵՍ...»,-նշում է երիտասարդ ռեժիսորը: Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա «Առնո Բաբաջանյանի» համերգասրահում՝ մարտի 10-ին, սկիզբը՝ ժամը 18:00-ին: «Բոլոր նրանք, ովքեր ձեռք կբերեն տոմսեր և ներկա կլինեն համերգին, նրանք ևս մասնակցություն կունենան բարեգործությանը»,-ասաց ֆիլմի ռեժիսորը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր