«Կյաժը». Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին նվիրված ֆիլմն արդեն համացանցում է. aysor.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին նվիրված «Կյաժը» ֆիլմն արդեն համացանցում է: 6 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Հայկ Բաբայանն է:
Դեռևս երկու ամիս առաջ [url=https://www.aysor.am/am/news/2018/12/26/%D4%BF%D5%B5%D5%A1%D5%AA%D5%A8-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4/1508285?fbclid=IwAR3DZZAnNkWlPCrjZDwW7vyA_qM9L0uV4OFoqi_BhWMoMJucP2k9tzKUd7M]Aysor.am[/url]-ի հետ զրույցում Հայկ Բաբայանը խոստովանել էր՝ մանկության ընկերոջ մասին ֆիլմ նկարելու մտահղացումը ծնվել է երազից հետո, որն այնքան իրական էր, ու իր համար գոնե որոշ փակագծեր բացեց:
«Սովորաբար, Կյաժին ես հաճախ եմ տեսնում իմ երազներում: Ապրիլյան պատերազմից ամիսներ հետո էլ տեսա, ու այն, ինչ ինձ ասեց երազում, շատ տպավորեց… Որոշեցի դա դարձնել ֆիլմ», - նշել էր ռեժիսորը:
Մոնումենտի նույն բակում մեծացած Հայկն ու Ռոբերտը մտերմացել են դեռ դպրոցական տարիներին: Ռեժիսորը հիշում է՝ Աբաջյանի խիզախության և անձնազոհության դրսևորմանը մեկ անգամ չէ, որ ականատես է եղել:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/12/26/%D4%BF%D5%B5%D5%A1%D5%AA%D5%A8-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4/1508285?fbclid=IwAR3DZZAnNkWlPCrjZDwW7vyA_qM9L0uV4OFoqi_BhWMoMJucP2k9tzKUd7M]կայքում[/url]։